logo
© 2019 թ. Թեմական Ատյան
C / O Հայ Կաթողիկե Առաջնորդարան
Թբիլիսյան խճուղի 1/3 Երևան - Հայաստան
+374 (0) 12 261217

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

rota.jpeg

Ինչպես՞ պետք է ամուսնության անվավերության ճանաչման դատական վարույթ սկսել Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների եկեղեցական ատյանում:


Դատական վարույթ սկսելու համար խորհուրդ ենք տալիս կապվել մեզ հետ: Պետք է հավաքել ներքոհիշյալ բոլոր փաստաթղթերը առանց որոնց առկայության հնարավոր չէ դատական վարույթ ընդունել:

1. Հայցադիմում: Այն իրենից ներկայացնում է խնդրագիր դատական գործին վարույթ տալու համար: Այստեղ պետք է հակիրճ ներկայացված լինի ամուսնության պատմությունը: Այնտեղ պետք է նշված լինեն ամուսինների անձնական տվյալները անունների, ազգանունների և հասցեների  հետ միասին:


2. Ամուսնության վկայական: Ամուսնութեան վկայականի պատճենը վավերացված ժողովրդապետի կողմից: Այն պետք է պահանջել այն ժողովրդապետարանում որտեղ կայացել է ամուսնության արարողությունը:


3. Վկաների ցուցակ: Այն մարդիկ (ծնողներ, բարեկամներ և/կամ ընկերներ) ովքեր տեղյակ են ամուսնության պատմությանն ու դրա մանրամասներին: Պետք է նշել յուրաքանչյուր վկայի անուն, ազգանունն ու ամբողջական հասցեն և նախընտրելի է նաև էլեկտրոնային փոստի հասցեն՝ նրանց ատյան կանչելու ծանուցումներն ուղարկելու համար: 

weydenmatrimony

4. Բաժանման կամ ամուսնալուծության քաղաքացիական փաստաթղթերը: Դատարանի որոշումները:

 

5. Այլ փաստաթղթեր որոնք կարող են օգտակար լինել դատական գործի շրջանակներում: Անձնական օրագրեր, հիվանդանոցից ստացված ապացուցողական փաստաթղթեր (եթե ամուսնության անվավեր ճանաչման պատճառը հանդիսանում են պաթոլոգիաները):

 

6. Դատապաշտպանի մանդատ: Եթե կողմը ուզում է օգտվել դատարանի կողմից ճանաչված դատապաշտպանի ծառայություններից:

 

7.  Դատական ծախսեր: Դատավարության ծախսերին մասնակից լինելու համար, դատավարության վճարը կազմում է 400 Ա.Մ.Ն. դոլլարին համարժեք դրամ: Այն պետք է վճարվի դատարանում հայցադիմումի ներկայացման հետ միաժամանակ:

Նրանք ովքեր ի վիճակի չեն այն վճարելու, դրանից ազատվելու նպատակով պետք է խնդրագիր ներկայացնեն թեմի դատական փոխանորդին և նրան ներկայացնեն ժողովրդապետի նամակը առ այն՝ որ հայցվորն կարիքավոր է:

mirco-toffolo-reportage-di-nozze-a-venezia7